«Երևան» հիմնադրամը 1 մլրդ 807 մլն դրամ է վերադարձրել պետական բյուջե


«Երևան» հիմնադրամը 1 մլրդ 807 մլն դրամ է վերադարձրել պետական բյուջե
Փետրվար 1 16:58 2019

 «Երևան» հիմնադրամը 1 մլրդ 807 մլն դրամի գումար է վերադարձրել պետական բյուջե: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հիմնավորվել է, որ «Երևան» հիմնադրամի կողմից վատնվել, ոչ արդյունավետ ու ոչ նպատակային է ծախսվել 1 մլրդ 807 մլն դրամ գումար, որն ամբողջությամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հունիսի 13-ին հայտնի է դարձելոր Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասինորԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինքկառուցապատման և գույքիձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմացբացի օրենքովսահմանված վճարումներիցիրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշորչափերով գումարներ:

 Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էրոր վերոնշյալ պատրվակով առձեռնստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունումհարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասիՊաշտոնեական լիազորությունները չարաշահելըորն անզգուշությամբ առաջացրել է ծանրհետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելովկատարված խարդախություն») հատկանիշներով:

Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամիաշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: