Արամ Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան


Արամ Հարությունյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան
Փետրվար 1 10:35 2019

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպանը բողոքարկել է Հարությունյանի նկատմամբ կալանքի որոշում կայացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը։ Նա նշեց, որ դատարանը գործն արդեն ընդունել է վարույթ։

Հիշեցնենք, որ հունվարի 18–ին  Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։