28-ամյա աղջիկը «Գայանե» եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպան լինել, նրան փրկել է հոգևորականը


28-ամյա աղջիկը «Գայանե» եկեղեցու տարածքում փորձել է ինքնասպան լինել, նրան փրկել է հոգևորականը
Փետրվար 1 10:39 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 29-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնապանության փորձի փաստով։ Այդ օրը, ժամը 23։50-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին է ահազանգել Հայր Մկրտիչը և հայտնել, որ Էջմիածին քաղաքի «Գայանե » եկեղեցու հարակից տարածքով անցնող խողովակից կախվելու միջոցով մի աղջիկ ցանկանում է ինքնասպան լինել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, Հայր Մկրտիչին հաջողվում է փրկել աղջկա կյանքը, ու արդեն ժամանած ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի գլխավորությամբ աղջկան տեղափոխում են ոստիկանությանՎաղարշապատի բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արմավիրի մարզի բնակիչ՝ 28-ամյա Նվարդ Գ.-ն է։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունում նյութեր են նախապատրաստվում։