Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից


Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից
Փետրվար 1 10:32 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լարիսա Մադոյանն ազատվել է Կոտայքի փոխմարզպետի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Լարիսա Մադոյանին ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է վարչապետի որոշման մեջ: