«Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպետք է ապրեմ»,-2015 թվականին մի առիթով լրագրողների հետ զրույցում ասել էր Երեւանի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ական Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով իրեն պատկանող անշարժ գույքի վերաբերյալ քննարկումներին։ Ռեկտորն ասել էր, թե շատ տգեղ բան է, երբ սկսում են հաշվել մարդու ունեցվածքը, գրում է Armtimes.com-ը։
Վերջին տարիներին մամուլում մի շարք հրապարակումներ են եղել Արամ Սիմոնյանին պատկանող առանձնատների, նրա ունեցվածքի վերաբերյալ։ Ըստ այդ տեղեկությունների՝ Սիմոնյանն ունի մի քանի առանձնատներ ու բնակարաններ՝ Երեւանում ու Դիլիջանում, դրանց հարակից մի քանի հարյուր քառակուսի մետր տարածքով հողամասեր, Սևանա լճի թերակղզու մոտ գտնվող ափամերձ քոթեջ, թանկարժեք ավտոմեքենաներ։
Արամ Սիմոնյանն այս առիթով նշել էր, որ մինչեւ ռեկտոր դառնալը շատ ավելի անշարժ գույք է ունեցել․ տատիկից առանձնատուն է ստացել Կարպի գյուղում, այն վաճառել եւ Դիլիջանում տուն է գնել, Երեւանի Բլուր թաղամասում էլ տուն է կառուցել․
«Վերջին հաշվով՝ ԵՊՀ ռեկտորը, ակադեմիայի թղթակից անդամը, որը բազմաթիվ դրամաշնորհներ է ստանում, ակադեմիկոսի որդին կարող էր իրեն թույլ տալ այսքանն ունենալ»,-ասել էր Սիմոնյանը:
Արամ Սիմոնյանի առանձնատունը Դիլիջանում
Արամ Սիմոնյանի եռահարկ առանձնատունը Երեւանում
Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր է արդեն 12 տարի, իսկ համալսարանի վարչական կազմում՝ ավելի քան երկու տասնամյակ։ Վերջինս 1993-1995 թթ. եղել է ԵՊՀ գիտքարտուղար, 1995-2000 թթ.՝ ԵՊՀ ուսումնական վարչության պետ, 2000-2006 թվականներին՝ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, իսկ ահա 2006-ից մինչ օրս՝ ռեկտոր։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում