Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շրջել են Քյոլնի Մայր տաճարում


Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շրջել են Քյոլնի Մայր տաճարում
Հունվար 31 22:40 2019

Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը շրջայց են կատարել Քյոլնի Մայր տաճարում, ծանոթացել հոգևոր-մշակութային հռչակավոր կոթողի պատմությանը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից, որտեղ հրապարակվել են նաև լուսանկարներ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը գտնվում է Գերմանիայում: Վարչապետը Քյոլնում հանդիպումներից հետո ուղևորվում է Բեռլին, որտեղ արդեն փետրվարի 1-ին նախատեսվում են հանդիպումներ Գերմանիայի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: