Հունվարի 17-ին, ժամը 4-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած մի քաղաքացի հայտնել է, որ Վարդանանց փողոցի շենքերից մեկի բակում տարօրինակ ձայներ են լսվում, կարծես գողություն են անում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ նշված հասցեում գտնվող պահեստարան հանդիսացող երկաթե տնակի դուռը ծռված էր եւ կիսաբաց:
Ժամը 04.05-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի եւ Կենտրոնական բաժնի ծառայողները նշված հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վլադիմիր Ն.-ին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք: Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է քննություն: