Ենոքավանի զիփլայնից քաղաքացի է ընկել


Ենոքավանի զիփլայնից քաղաքացի է ընկել
Օգոստոս 24 21:21 2025

Օգոստոսի 24-ին, ժամը 16։58-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայթության հաղորդմամբ, պարզվել է, որ քաղաքացին ընկել է զիփլայնի հարթակից՝ մոտ 3 մ բարձրությունից։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։