Հայտնի են դարձել Արշակունյաց պողոտայում «Էրեբունի» ավիաբազայի ռուսական կործանիչի հետ գիշերային միջադեպի մանրամասները. հայտնում է Sputnik Արմենինան։
«Համաձայնեցված ցամաքային փոխադրման ժամանակ կոշտ կցորդիչի տարրը խափանվել է, և ինքնաթիռը սահել է։ Փոխադրումն իրականացվել է ՆԳՆ պարեկային ծառայողների և ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ձեռնարկված գործողությունների արդյունքում երթևեկությունը տևական ժամանակով չի արգելափակվել, ինքնաթիռը չի տուժել, ցանկապատը՝ նույնպես: Կցորդիչի վերականգնումից հետո փոխադրումը շարունակվել է»։