Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների մեծ զավակ Միշել Լեգրանը իր գլուխգործոցներով միշտ կմնա մեզ հետ. Փաշինյան


Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների մեծ զավակ Միշել Լեգրանը իր գլուխգործոցներով միշտ կմնա մեզ հետ. Փաշինյան
Հունվար 26 21:52 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ.

«Մեծ տխրությամբ ստացա Միշել Լեգրանի մահվան լուրը։ Հայ եւ ֆրանսիացի ժողովուրդների մեծ զավակն իր գլուխգործոցներով միշտ կմնա մեզ հետ, մեր սրտերում:

Տասնամյակներ շարունակ հազարավոր հայեր Հայաստանում եւ Սփյուռքում զմայլվել են Լեգրանի հիասքանչ երաժշտությամբ։ Նա մեզ սովորեցրել է սիրել գեղեցիկն ու բարձրաճաշակը՝ անջնջելի հետք թողնելով մեր արդի երաժշտական ճաշակի ձեւավորման վրա։

Ցավակցում եւ իմ զորակցությունն եմ հայտնում Միշել Լեգրանի բոլոր հարազատներին եւ մտերիմներին»։