Մենք խնդիր կունենանք փաստաբանական գաղտնիքի հետ, որվհետև մենք խոցելի ենք դառնում և հնարավոր է դառնում, որ պատկան մարմինները մեզ մոտ կատարեն համապատասխան ստուգումներ, որի հիման վրա շատ բաներ կարող են բացահայտվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Գևորգ Դավթյանը՝ անդրադառնալով նախատեսվող հարկային փոփոխություններին:
«Օրինակ, մենք ծառայություն ենք մատուցում այս կամ այն պաշտոնյային, և այդ դեպքում մենք դառնում ենք խոցելի, քանի որ կարող են մեր գործունեության վրա ներազդելով ստիպել, որ մենք անենք այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը պարբերաբար փոփոխվում է, բայց հարկ վճարողների համար մի շարք խնդիրներ այդպես էլ չեն լուծվում, ընդհակառակը՝ տարեցտարի բիզնեսի ու քաղաքացիների համար հարկային բեռն ավելանում է:
Նրա խոսքով՝ փաստաբանական ծառայությունները չունեն շրջանառության մեծ շրջանակ և հաշվապահական գործառույթներ չեն պահանջում, մինչդեռ Հարկային օրենսգրքի փոփոխություններով փաստաբանների ստիպված կանգնելու են հաշվապահական դժվարությունների առջև: