ԵՄ-ն մարզերում երկարաժակետ ծրագրեր ունի.Պյոտր Սվիտալսկի


ԵՄ-ն մարզերում երկարաժակետ ծրագրեր ունի.Պյոտր Սվիտալսկի
Հունվար 26 14:45 2019

ԵՄ-ն մարզերում երկարաժակետ ծրագրեր ունի՝ միտված համահարթեցնել տարբերությունները հարուստ Երևանի և աղքատ մարզերի միջև:Այս մասին լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«ԵՄ միջոցառումների ծրագրերի իրականացումը հրաշալի կերպով ապահովված է:Մենք հասկանում ենք, որ կառուցվածքային փոփոխություններ են սպասվում, որոշ նախարարություններ կմիավորվեն, կձևավորվեն այլ կառույցներ, բայց տուրիզմը զարգացնելու ծրագիրը երեք հյուսիսային մարզերում սկսվել էր նախորդ կառավարության կողմից ու հիմա շարունակվում է նորի կողմից», - ասաց նա: