ԱԻՆ-ը ռեստորանում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացել


ԱԻՆ-ը ռեստորանում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգ է ստացել
Հունվար 25 22:39 2019

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունվարի 25-ին, ժամը 21:05-ին ահազանգ է ստացել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանային համալիրում ռումբ է տեղադրված:

Ինչպես  տեղեկացավ ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել նախարարության  փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն: