Պուլկովո օդանավակայանում ավելի քան 60 չվերթ է հետաձգվել. ուղևորներին փափուկ գորգեր են բաժանում


Պուլկովո օդանավակայանում ավելի քան 60 չվերթ է հետաձգվել. ուղևորներին փափուկ գորգեր են բաժանում
Օգոստոս 24 17:44 2025

Սահմանափակումների պատճառով Պուլկովոյում ավելի քան 60 չվերթ երկու ժամից ավելի հետաձգվել է, 39-ը՝ ուղևորվել այլընտրանքային օդանավակայաններ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով օդանավակայանի օպերատոր «Հյուսիսային մայրաքաղաքի օդային դարպասներ» ընկերության մամուլի ծառայությանը։

 

Նշվում է, որ Պուլկովո օդանավակայանը մոտ 18 ժամ է, ինչ աշխատում է օդային տարածքի սահմանափակումների պայմաններում։

 

«Այս ընթացքում, համաձայնեցնելով համապատասխան գերատեսչությունների հետ, մենք կարողացել ենք ընդունել 65, ուղարկել՝ 63 չվերթ և սպասարկել ավելի քան 17 հազար ուղևորի։ 39 չվերթ ուղևորվել է այլընտրանքային օդանավակայաններ, իսկ 60-ից ավելի չվերթներ հետաձգվել են 2 ժամից ավելի», - ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Պուլկովո օդանավակայանի տերմինալում իրավիճակը հանգիստ է։ Ուղևորները ստանում են բոլոր ծառայությունները՝ համաձայն Դաշնային ավիացիոն կանոնների։

 

Բացի այդ, Պուլկովոյի հյուրընկալության գծով գործակալները ջուր, փափուկ գորգեր և ծալովի նստատեղեր են բաժանում։ Տեղեր լինելու դեպքում երեխաների հետ ընտանիքներին տեղավորում են օդանավակայանի բիզնես սրահներում։