Ինչպես հայտնել էինք՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ որպես ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության Գործակալությունը երկու տարի ղեկավարած անձ ասում է,պարգատրվածների անունները հրապարակելը անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման, քանի որ սահմանված է օրենքով։
ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը այս առիթով հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է:
«Տեղեկացնեմ, որ ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանի դիմումի հիման վրա վարույթ է հարուցվել Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկի հրապարակման համապատասխանությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին ստուգելու համար: Վարույթի վերջնարդյունքի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը հավելյալ հայտարարություն կտարածի»: