Պրահայի դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին Հայաստանի հայցը


Պրահայի դատախազությունը ստացել է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին Հայաստանի հայցը
Հունվար 23 20:34 2019

Պրահայի դատախազությունը ստացել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման մասին Հայաստանի գլխավոր դատախազության հայցը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով մայրաքաղաքային վերահսկողական հաստատության ներկայացուցիչ Ալեշ Ցիմբալային։

«Կարող եմ հաստատել, որ Պրահայի քաղաքային դատախազությունը պարոն Նարեկ Սարգսյանի արտահանձնման պաշտոնական հայց է ստացել Հայաստանի գլխավոր դատախազությունից։ Այժմ նախատեսվում է համապատասխան փաստաթղթերի ուսումնասիրություն։ Միայն դրանից հետո կարվի առաջարկություն՝ արտահանձնման թույլատրելիության կամ անթույլատրելիության մասին»,- ասել է նա։

Չեխական օրենսդրության համաձայն, օտարերկրյա քաղաքացիների արտահանձնման հնարավորության վերջնական որոշումը կայացնում է արդարադատության նախարարը։ Ընդ որում, նրա որոշումը կարող է չհամապատասխանել տեղի դատարանների վճիռներին։

Նարեկ Սարգսյանին 2018թ․ դեկտեմբերիին կալանավորել էին Պրահայում։ Հայաստանում նրան մեղադրում են թմրանյութեր վաճառելու եւ անօրինական զենք պահելու մեջ։