Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի


Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի
Օգոստոս 23 22:10 2025

ՊՆ-ից հաղորդագրություն են տարածել․

«Օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող N զորամիավորման պահպանության տեղամասեր։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ընթացող շինարարական լայնածավալ  աշխատանքներին, ծանոթացել ծառայության կրման պայմաններին։

Շրջայցի ավարտին նախարար Պապիկյանը տվել է համապատասխան հանձնարարականներ ու ցուցումներ՝ աշխատանքները սահմանված ժամկետում և շինարարական նորմերի պահպանմամբ ավարտին հասցնելու վերաբերյալ»։