Մակունցին մեդալով պարգևատրել են ու հրաժեշտ տվել


Մակունցին մեդալով պարգևատրել են ու հրաժեշտ տվել
Օգոստոս 23 23:00 2025

«Օգոստոսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ հրաժեշտի ընդունելություն՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի պատվին՝ վերջինիս պաշտոնավարման ավարտի կապակցությամբ»,- հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Նշում են նաև․ «Դեսպան Մակունցը պաշտոնապես պարգևատրվեց Կանզասի Ազգային գվարդիայի գերազանցության մեդալով՝ ի նշան իր անձնվեր ծառայության: Մեդալը հանձնեց բրիգադի գեներալ Ջեյսոն Պ. Նելսոնը՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերի ամրապնդման գործում նրա ներդրման պատվին»։

Ավելին՝ դեսպանության ֆեյսբուքյան էջում