Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է կայունանալ


Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը շարունակում է կայունանալ
Հունվար 23 18:46 2019

Համաճարակաբանական դիտարկման օրական տվյալների համաձայնսուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացումը շարունակվում էհունվարի 23-ի դրությամբնվազել է հանրապետության ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելությունը՝ 1684: Հիվանդանոցներում հոսպիտալացված է 711 հիվանդորոնց 91.1%-ը մինչև 14 տարեկան երեխաներ ենԱյս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Շատացել են նաև հիվանդանոցներից դուրս գրումներըայսօր դուրս է գրվել 81 պացիենտԿայուն վիճակ է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերում՝ 87 կանչ:

Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայնհանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

Շարունակվում է դպրոցներում և մանկապարտեզներում «համաճարակային ֆիլտրի» իրականացումըՀունվարի 23-ի դրությամբսուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է330 երեխա (Երևան՝ 111, մարզեր՝ 219): Բոլորը տուն են ուղարկվել:

Դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է հսկողությունը ջերմային ռեժիմի նկատմամբբոլոր շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային  կառավարման մարմիններին»: