Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում պտղատու ծառերի սպանդ է տեղի ունեցել: Բնակիչները նշում են, որ միլիոնների վնաս են կրել, չգիտեն՝ ով է փոխհատուցելու այդ վնասը։
Դեպքի հետ կապված մանրամասներ իմանալու համար, ArmDay.am-ը կապ հաստատեց Արագածավանի համայնքապետ Անդրանիկ Պապիկյանի հետ:
Այն հարցին, թե կասկածներ կա՞ն, թե ովքեր կարող են սպանդն իրականացրած լինել, համայնքապետը նշեց, որ չի պատկերացնում և մանրամասներին ևս չի տիրապետում:
«Մեր համայնքը 12.000 հեկտար է, որից 3000 հեկտարը ծառ է: Ես ի վիճակի չեմ գնալ, այդքանը տեսնել: Զանգել տեղեկացրել են: Ժամանակ չունեմ ամեն կտրած ծառով զբաղվել: Ինչը մեզ է վերաբերում, համապատասխան քայլեր ձեռնարկվել ենք»,-ասաց համայնքապետը: