Արցախում Մարտակերտի շրջանի բնակիչը փորձել է շնագայլին կրակել, բայց գնդակը պատահաբար կպել է որդուն


Արցախում Մարտակերտի շրջանի բնակիչը փորձել է շնագայլին կրակել, բայց գնդակը պատահաբար կպել է որդուն
Հունվար 23 14:40 2019

Ս.թ. հունվարի 22-ին ժամը 20:00-ի սահմաններում Մարտակերտի շրջանի բնակիչ, 1981թ. ծնված Ն. Ս-ն իրեն պատկանող «Սայգա ՄԿ» տեսակի ինքնաձիգով, որի վրա տեղադրված է ջերմատեսիլ սարք, շնագայլի վրա կրակելու պահին արձակված գնդակը պատահաբար դիպչել է իր որդի՝ 2008թ. ծնված Տ. Ս-ի գլխի հետնամասին, ինչի հետևանքով վերջինս ստացել է գլխի բաց հրազենային վնասվածք՝ գլխուղեղի վնասումով: Այս մասին հայտնում են Արցախի ոստիկանությունից: 

Ինքնաձիգը վերցրված է:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: