Ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում. Մ. Գրիգորյանի փաստաբան


Ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում. Մ. Գրիգորյանի փաստաբան
Հունվար 22 15:40 2019

«Հարգելի լրագրողներ խնդրում եմ՝ չզանգել՝ օրենքի, իրավաբանության, տրամաբանության հետ կապ չունեցող և ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքն ու որոշում կայացրել կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին։ Դատարանը միևնույն ժամանակ մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած՝ Գրիգորյանի նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու դատարանի որոշումը։ Դատարանի որոշումից հետո Գրիգորյանի պաշտպանները հետնամուտքով լքել էին դատարանի շենքը։

Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, իր հերթին դժգոհել է   ՀՀ դատավորներից և նշել, որ  դատարանն առաջնորդվում է փողոցի թելադրանքով: