Հազիվ էլ նման դրական լուրին այսպիսի հեգնական, ստոր արձագանքներ անեն. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ


Հազիվ էլ նման դրական լուրին այսպիսի հեգնական, ստոր արձագանքներ անեն. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ
Օգոստոս 20 23:49 2025

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադարձել է առաջին դասարանցիներին նվերներ տալու վերաբերյալ իշխող կուսակցության հեգնական արտահայտություններին։

Պարոն Ալեքսանյան, երեկ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Կարապետյանը իր 60-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 1-ին ընդառաջ գյուղական համայնքների առաջին դասարանցիներին որոշել է նվիրել դպրոցական պայուսակներ գրենական պիտույքներ: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

«Տաշիր» բարեգործականը տասնյակ տարիների ընթացքում մի քանի տասնյակ կրթական ծրագրեր է իրականացրել: Այդ ծրագրերի շրջանակներում Հայաստանի տարբեր բնակավայրերում կառուցվել են մանկապարտեզներ, դպրոցներ, հազարավոր ուսանողների տրամադրվել են կրթաթոշակներ: Ինչ վերաբերում է դպրոցական պայուսակներ նվիրելուն, սա 30 տարիների ընթացքում ձևավորված ավանդույթ է, Կարապետյանները անցած 30 տարիների ընթացքում դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ գրենական պիտույքներ են նվիրել ավելի քան 70.000 առաջին դասարանցու: Նույնիսկ նվեր ստացող առաջին դասարանցիների ծնողներից շատերը ժամանակին Կարապետյաններից այդպիսի նվերներ են ստացել, նման դեպքեր էլ ունենք:

Այս լուրին արձագանքել են նաև իշխող կուսակցության ներկայացուցիչները հեգնական արտահայտություններով:

Կարճ կասեմ. հազիվ էլ նման դրական, բարի լուրին այսպիսի հեգնական, ստոր արձագանքներ անեն ցույց տալով իրենց դեմքը և մակարդակը: Ուզում եմ ասել, որ այդ անձանցից ավելին չենք էլ սպասում: Նման արձագանքը ավելի է ոգևորում մեր թիմին, մեր պատասխանը նման անձանց լինել է մեր ձևով նոր ծրագրերի տեսքով: Մի փոքր սպասեք: