«Ո՞ւր են մեր երեխաները»․ անհետ կորած զինվորների ծնողները Փաշինյանի հետ են հանդիպել


«Ո՞ւր են մեր երեխաները»․ անհետ կորած զինվորների ծնողները Փաշինյանի հետ են հանդիպել
Օգոստոս 23 17:26 2025

Անհետ կորածների հարազատներն այսօր հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Ծնողներից մեկը՝ Լիպարիտ Թովմասյանը, News.am-ին պատմել է, որ հանդիպումը տևել է 1.5 ժամ, ինքը, սակայն, հանդիպման կեսից դուրս է եկել, քանի որ Փաշինյանի պատասխանն իրեն չի գոհացրել։

 

«Ես հարցրել եմ՝ ուր են բռնի անհետացած մեր երեխաները, Փաշինյանն ասել է՝ անհայտ է, զբաղվում ենք այդ հարցով։ Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինքը ոչ մի տեղեկություն մեզ չի փոխանցում՝ ուր են մեր երեխեքը և երբ են վերադառնալու։ Ասում է՝ չգիտենք ու վերջ»,- ասել է ծնողը։

 

Թովմասյանը պատմել է, որ իշխանություններն ուզում են այնպիսի փաստաթղթեր, որոնք ծնողները անհնար է, որ ներկայացնեն։ Նրա խոսքով՝ անձամբ ինքը դժգոհ է նաև քննչական մարմնի աշխատանքից. «Իմ որդու հեռախոսից ինձ նամակ է եկել մեսենջերին, ասում են՝ կարող է թուրքն է վերցրել գրել, ասում եմ՝ իմ որդունն iPhon է, որը մատնահետքով է եղել և կոդով, դա անհնար է ուղղակի։ Եթե կոդը ջարդեին, մեսենջեր և մյուս հալվելվածներից ավտոմատ դուրս է գալիս։ Դա նշանակում է՝ իմ որդին ողջ է, ես 100 տոկոսով համոզված եմ, որ իմ երեխան ողջ է, 5 տարի է՝ չեմ կարողանում հաստատել, որ իմ տղան ողջ է։ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ թուրքին է հավատում, քան մեզ»։

 

Լիպարիտ Թովմասյանի խոսքով՝ այսօրվա հանդիպումից հետո ինքն այլևս ոչ մի ակնկալիք չունի այս իշխանություններից. «Ոչ մի բան կոնկրետ Նիկոլ Փաշինյանը չի ասում, չի ասում՝ սպասեք մի ամիս, մի տարի, դուք կունենաք ձեր երեխաների տվյալը կամ այլ մի բան, ասում է՝ սպասեք հանձնաժողովին։ Սաղ էդ հանձնաժողովը մեր հերն անիծեց։ Գոնե Աբազյանը մեզ հետ նորմալ աշխատում էր, բայց հանեցին նրան։ Իսկ ԱԱԾ նոր տնօրենի հետ չենք էլ հանդիպել, չգիտենք՝ ինչով է զբաղվում։ Նրանց ավելի հետաքրքիր է մեծահարուստներին փակելը, քան թե մեր երեխեքին շուտ գտնելը»։

 

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում