Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ. Արմեն Գևորգյանի փաստաբան


Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ. Արմեն Գևորգյանի փաստաբան
Հունվար 22 15:17 2019

Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը:

Այս և գործի հետ կապված  այլ մանրամասներ իմանալու նպատակով ArmDay.am-ը զրուցեց փաստաբան էրիկ Ալեքսանյանի հետ, ով չցանկացավ մեկնաբանել այս ինֆորմացիան:

Փաստաբանը չցանկացավ նաև խոսել իր պաշտպանյալի դեմ հայտնի գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքից, ինչպես նաև,  չպատասխանեց ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանին  զանգահարած անձի մահվան մասին լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՝ոչ:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանին դեռ 2018-ի օգոստոսին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով, որը միացվել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործին