Ռուսական կողմում կա կուտակված 289 բեռնատար. Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար


Ռուսական կողմում կա կուտակված 289 բեռնատար. Լարսը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
Հունվար 22 10:54 2019

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

 

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

 

 

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, իսկ մնացածի համար՝ փակ:

 

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լարսի մասին

 

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 289 բեռնատար: