Բյուջեն թալանելիս չէին ասում՝ օրենք ենք խախտում․ Վարուժան Հոկտանյան


Բյուջեն թալանելիս չէին ասում՝ օրենք ենք խախտում․ Վարուժան Հոկտանյան
Հունվար 21 16:56 2019

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, այսօր ArmDay.am հետ զրույցում, անդրադարձավ մարզպետների կողմից պարգևավճարների տրման շուրջ առաջացած դժգոհություններին։ Հոկտանյանի կարծիքով հնարավոր չէ պատկերացնել, թե ինչպես կարող է 6-7 ամիս ախշատած մարդը ստանալ 13-րդ աշխատավարձ։

Հարցին, թե չնայած շխանությունները, մասնավորապես Լիլիթ Մակունցը և այլք, պնդում են, որ ամեն ինչ արված է օրենքի շրջանակներում, կա՞ այստեղ որևէ կոռուպցիոն ռիսկ, Հոկտանյանը պատասխանեց,-«Ամեն օրենքի սահմաններում արած բան չէ, որ զերծ է կոռուպցիոն ռիսկերից։ Որոշ «մտահոգ» մարդիկ կարող են կարծել, որ սա կապված է ընտրությունների հետ, այսինքն, մարդիկ վաստակել են դա և հիմա էլ վարձատրվում են։ «Ո՛չ մտահոգներին» դժվար կլինի հերքել դա։ Կոռուպցիոն ռիկսը առկա է, բայց պետք է մատնանշել, թե որքանով է դա դրսևորվել։ Եվ ասել, որ օրենքի սահմաններում է բավական չէ, իրավապահները պետք է զբաղվեն այդ հարցով, քանի որ այն ժամանակ երբ բյուջեն թալանում էին, բացահայտ ասու՞մ էին՝ օրենք ենք խախտում, կամ կաշառք վերցնելիս հայտարարագրու՞մ էին։ Դրա համար գոյություն ունի իրավապահ մարմին, հանցագործությունը բացահայտ չի արվում»։

Մեր հարցին՝ նախկինում նույնպես արձագանքում էիք նմանատիպ երևույթների՞ն, Հոկտանյանն ասաց, որ հեղափոխությունից հետո մարդկանց սպասելիքնրը նոր իշխանություններից այլ են, հիմա հանրությունն ավելի պահանջկոտ է, իսկ նախկինում կային ավելի լուրջ երևույթներ, որոնց մասին խոսում էինք։

Վերջում Վարուժան Հոկտանյանը հույս հայտնեց, որ իշխանութունները դաս կքաղեն հասարակության արձագանքից, և այլևս նման բան չի կրկնվի։ Իսկ մեր դիտարկմանը, որ իշխանությունները որոշ արատավոր երևույթներ են ժառանգել նախորդներից, մեր զրուցակիցը ընդգծեց, որ մեկ անգամը բավական չէ նման եզրակացություն անել, սակայն կրկնվելու դեպքում կարող ենք դա փաստել։

Վաչիկ Գրիգորյան