Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ


Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ
Սեպտեմբեր 20 20:40 2024

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամ, Եվրոպայի 2024 թվականի մեծահասակների չեմպիոն Ալեքսանդրա Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայում անցկացվող երիտասարդների աշխարհի առաջնությունում:

19-ամյա մարզուհին նաև հրում վարժությունում դարձել է փոքր արծաթե մեդալակիր` գլխավերևում պահելով 110 կիլոգրամանոց ծանրաձողը: