Հայտնաբերվել է Շիրակում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հիմնական կասկածյալը


Հայտնաբերվել է Շիրակում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հիմնական կասկածյալը
Սեպտեմբեր 20 17:37 2024

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Շիրակի մարզի բնակիչ 41-ամյա Արմեն Տոնոյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին:  

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս այս տարվա հուլիսի 30-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342 հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով և նրա նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը: 

Վերջինս կասկածվում է հուլիսի 26-ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթարի մասնակցության մեջ, ինչի հետևանքով երիտասարդ ամուսիններն ու նրանց անչափահաս որդին մահացել էին, իսկ Տոնոյանը հատել էր Հայաստանի սահմանը և գնացել Վրաստան։