Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատը հայ ժողովրդի ապագայի նկատմամբ


Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ևս մեկ անգամ վերահաստատեց իր հավատը հայ ժողովրդի ապագայի նկատմամբ
Սեպտեմբեր 20 23:44 2024
«Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ռուբեն Վարդանյանը այսօր արձագանքել է Նիկոլ Փաշինյանին
 
Ցանկանում եմ, բոլորիս ուշադրությունը հրավիրել մի քանի կարևոր կետերի վրա, որոնք առաջին հայացքից գուցե այդքան էլ նկատելի չէին.
 
1. Ռուբեն Վարդանյանին հարցաքնել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հիման վրա, տալով հարցեր նրա հարցադրումների վերաբերյալ։
2. Ռուբեն Վարդանյանը չի հավատացել, որ նման հայտարարություններ կարող էր անել ՀՀ ղեկավարը և դրանց իսկությունը ճշտել է իր ընտանիքից։
3. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտարարություն է տարածում, մի քանի անգամ օգտագործելով Արցախ բառը: Երևի թե կարիք չկա ասելու, թե ինչ հիստերիայի մեջ են ընկնում ադրբեջանցիները Արցախի անգամ գյուղերի հայկական անվանումներից։
 
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ևս մեկ անգամ վերահաստատեց իր ազնիվ ու հայրենանվեր նպատակները, իր ամուր կամքը՝ դրանց հասնելու ճանապարհին և իր հավատը հայ ժողովրդի վաղվա լուսավոր ապագայի նկատմամբ»։