Դիլիջանի փողոցները քարուքանդ են, շենքերը՝ վատթար, մինչդեռ քաղաքի տոնի համար 18 մլն․ են հատկացրել


Դիլիջանի փողոցները քարուքանդ են, շենքերը՝ վատթար, մինչդեռ քաղաքի տոնի համար 18 մլն․ են հատկացրել
Սեպտեմբեր 20 23:54 2024
Տավուշից լրագրող Ոսկան Սարգսյանը ահազանգում է․

«Դիլիջանի շատ փողոցներ քարուքանդ են, բազմաբնակարան շենքերը՝ վատթար վիճակում, ավելի քան 18 միլիոն դրամ են հատկացրել՝ քաղաքի տոնը նշելու համար
 
Դիլիջան քաղաքի շատ փողոցներ փոսառատ, քարուքանդ են, բանուկ Սայաթ-Նովա փողոցն ընդհանրապես մայթեր չունի, հետիոտները հայտնվում են ավտոմեքենաների առաջ, բազմաբնակարան շատ շենքեր կոյուղու համակարգի անսարքության պատճառով վատթար վիճակում են, քաղաքի բազմահարկ շենքերից մեկը թեքված է, իսկ Դիլիջանի համայնքապետարանը ու ավագանին ավելի քան 18 միլիոն դրամ են հատկացրել քաղաքի 480-ամյակը նշելու համար։ 

Սեպտեմբերի 13-ին համայնքի ավագանին միաձայն, 13 կողմով որոշել է 2024 թվականի հոկտեմբերի 5-ին Դիլիջանի 480 ամյակին նվիրված միջոցառման կազմակերպման համար հատկացնել 18 միլիոն 360 հազար 600 միլիոն դրամ:
 
Լուսանկարում քաղաքի կենտրոնում գտնվող փողոց է,  հայտնի «Միմինո» արձանախմբից քիչ հեռու»։