Ոստիկանությունը շմոլ գազից թունավորման մասին հաղորդումներ է ստացել. երկու տարբեր բնակարաններից բուժօգնության է տեղափոխվել 10 մարդ


Ոստիկանությունը շմոլ գազից թունավորման մասին հաղորդումներ է ստացել. երկու տարբեր բնակարաններից բուժօգնության է տեղափոխվել 10 մարդ
Հունվար 8 17:00 2019

Ոստիկանությունը հունվարի 7-ին հիվանդանոցներից շմոլ գազից քաղաքացիների թունավորման մասին ահազանգեր է ստացել: 

Ինչպես տեղեկացրին  ՀՀ  ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Մաշտոցի բաժնում հունվարի 7-ին, ժամը 07.05-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1980 թ. ծնված Սուսաննա Մ.-ն, 2000 թ. ծնված Թագուհի Խ.-ն և 2005 թ. ծնված Արծրուն Խ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք հունվարի 6-ին, ժամը 22.30-ին, տանը թունավորվել են շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն:

Նույն օրը ժամը 21.55-ին և ժամը 22.35-ին, հիվանդանոցներից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կուրղինյան փողոցի 21 շենքի մի բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 1982 թ. ծնված Հայկազ Հ.-ն, 1943 թ. ծնված Քաղցրիկ Վ.-ն, 1987 թ. ծնված Լուիզա Ա.-ն, 2015 թ. ծնված Դավիթ Ղ.-ն, 2014 թ. ծնված Լիա Ղ.-ն, 2008 թ. ծնված Կարեն Ղ.-ն և 2014 թ. ծնված Մարիամ Ղ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են իրենց տանը՝ անսարք գազի կաթսայից գազի արտահոսքի հետևանքով:  Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է քննություն: