Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և գետնաբուք է


Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և գետնաբուք է
Հունվար 8 15:38 2019

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածի տարածաշրջանում ձնաբուք է:

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Դիլիջանի ոլորաններում և Շիրակի մարզում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:


ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կուտակված է 120 բեռնատար: