«Ես եմ» ծրագրով բանակում ծառայության անցնելու համար դիմել է 70 մարդ, իսկ «Պատիվ ունեմ»-ով՝ ավելի քան 90 մարդ


«Ես եմ» ծրագրով բանակում ծառայության անցնելու համար դիմել է 70 մարդ, իսկ «Պատիվ ունեմ»-ով՝ ավելի քան 90 մարդ
Հունվար 8 14:42 2019

 «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցնելու համար Պաշտպանության նախարարություն է դիմել 70 մարդ, իսկ «Պատիվ ունեմ» ծրագրով՝  ավելի քան 90 մարդ:

 

«Պատիվ ունեմ» և «Ես» ծրագրերը շարունակվելու են: Քանակային առումով դեռևս վաղ է վերջնական եզրահանգումներ անելը, բայց այս պահի դիմելիության քանակի միտումները ցույց են տալիս, որ լինելու է նույն քանակը, ինչ նախորդ զորակոչին»,- ասաց Դավթյանը:

Նրա խոսքով` կան դիմումներ, որոնք հանձնաժողովներում քննարկման փուլում են, և վերջնական թվերը կներկայացվեն զորակոչի ավարտին: