Երևան–Արմավիր–Երևան երթուղու վարձավճարը թանկացել է՝ 400-ից 500 դրամ դառնալով։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Նրա խոսքով՝ ի սկզբանե ընկերությունը մրցույթը շահել էր 500 դրամով, բայց սպասարկել էր 400-ով։ «Քանի որ թարմացրել են ավտոպարկը, նոր մեքենաներ են ձեռք բերել, ընկերություն ասում է, որ այլևս նախկին գնով չի կարող սպասարկել»,- ասաց փոխնախարարը։
Փամբուխչյանը հավելեց, որ նախարարությունը պատրաստվում է սպասարկող ընկերությանը հրավիրել իրենց մոտ, որպեսզի խնդիրն ավելի մանրամասն ծանոթանա։
Հարցին՝ քննարկում լինելու է, քանի որ կարծում եք, որ նախկին գնով աշխատելու հնարավորություն կա, Փամբուխչյանը պատասխանեց․ «Չեմ կարող այս պահին նման բան ասել, աշխատանքային քննարկում է լինելու, մեր մամուլի ծառայությունն էլ համապատասխան հայտարարություն կտարածի»։
