Վերաքննիչ դատարանն առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում կքննի Գլխավոր դատախազության բողոքի միջնորդությունը Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Անդրադառնալով առողջական խնդիրներին՝ փաստաբանը նշեց, որ Մանվել Գրիգորյանն անհամեմատ լավ է զգում, քանի որ ազատության մեջ ստացած բուժօգնությունը դրական տեղաշարժ է տվել:
Մեր այն հարցին, թե Մանվել Գրիգորյանը զղջում է, կամ պատրաստվու՞մ է խոստովանել իչ-որ բան, փաստաբանը պատասխանեց.
«Մարդ ինչու պիտի զղջա մի բանի համար, ինչը չի արել: Նա մեղադրվում է մի բանի մեջ, որը և' պրակտիկորեն, և' թեորեապես հնարավոր չէր անել: Մի երկու սրիկա որոշել են տարածել, որ Մանվել Գրիգորյանը յուրացում է կատարել: Դրա համար ոչ թե Մանվե Գրիգոյանը, այլ այդ սրիկաները պետք է զղջան»,-ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանին մեղադրողները բանակում չծառայած, Արցախի ազատագրման պայքարին չմասնակցած,հոգով աղքատ,սոցցաներում երևացող անբաններն են, ովքեր որոշել են և՛ հանրությանը խաբել. և՛ երկրի ղեկավարությանը, ու մեղադրել Արցախյան պատերազմի հերոսին մի բանի մեջ, որը հնարավոր չէ:
«Ով կասկածում է, որ Մանվել Գրիգորյանը ընդունակ է յուրացում կատարելու ,ուրեմն ինքն է ընդունակ նման քայլի: Սուտ մեղադրանքներից ու սխալ դատավճիռներից ոչ ոք ապահովագրված չէ, այդ թվում ՝ Նիկոլ Փաշինյանը: Մենք առայժմ չունենք մեր երազած Հայաստանը, որտեղ մեղավորներն են կալանքի վերցվում: Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ անմեղներին զրպարտում և կալանքի են վերցնում, որտեղ կալանավորվածները մահանում են այն հիվանդություններից, որոնցից ազատության մեջ չեն մահանում:
Փաստաբանը շեշտեց, որ Մանվել Գրիգորյանին մեղադրողներն արտահայտում են հարևան երկրի պարտված զինվորների դիրքորոշումը,բայց իր պաշտպանյալը վրեժխնդիր չի լինելու, հայրենիքից չի վիրավորվելու: