Մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ. Փաշինյանը՝ Հունգարիայի վարչապետ Օրբանին


Մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ. Փաշինյանը՝ Հունգարիայի վարչապետ Օրբանին
Օգոստոս 20 15:02 2025

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին Ազգային տոնի առթիվ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ուղերձում նշված է.

«Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ վերջին ժամանակաշրջանում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները ստանում են նոր որակ, որոնք հիմնված են փոխվստահության և պատմական ամուր կապերի վրա:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և կնպաստեն տարբեր ոլորտներում Հայաստանի և Հունգարիայի միջև համագործակցության խորացմանը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների բարեկամությանը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Հունգարիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։