Գյումրիի հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել. հայրը դիմել է իրավապահներին


Գյումրիի հիվանդանոցում 5 ամսական երեխա է մահացել. հայրը դիմել է իրավապահներին
Հունվար 6 23:42 2019

Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում հինգ ամսական երեխա է մահացել։

Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով,որ դեպքի մասին իրավապահներին հայտնել է մահացած երեխայի հայրը.

«Քաղաքացին դիմել է իրավապահներին՝ նշելով, որ նշված բժշկական կենտրոնում մահացել է իր դուստրը։ Հայրը դիմել է իրավապահներին՝ բժիշկներին մեղադրելով անփութության մեջ»։

Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ Շիրակի մարզի դատախազությունը ՀՀ քննչական կոմիտեին հանձնարարել է նյութեր նախապատրաստել փաստի առթիվ։