Սյունիքի մարզում փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը


Սյունիքի մարզում փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհը
Հունվար 6 10:13 2019

Հունվարի 5-ին, ժամը 15:26-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտի թաղամասի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 16:16-ին: Այրվել է մոտ 2,5 հա խոտածածկույթ: