Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է


Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Հունվար 5 19:45 2019

«Դրո»–ի գործով ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի վիճակում փոփոխություն չկա։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը։

«Հիվանդի մոտ ախտորոշվել է ծանր սրտային անբավարարություն, նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակում փոփոխություն չկա»,– ասաց նա։

Նշենք, որ Մնջոյանի վիճակը վատացել էր հունվարի 3-ի առավոտյան՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում, հիվանդանոց է տեղափոխվել սրտամկանի կաթվածով եւ թոքի այտուցով։

Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով եւ 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ 103-Ա հրամանագրով նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով։