Քիչ առաջ Կառավարության աշխատակիցը հանդիպեց Մշակույթի նախարարության աշխատակիցների հետ, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում նախարարության շենքի առաջ:
Մշակույթի նախարարության ներկայացուցիչները նրան փոխանցեցին իրենց կողմից վարչապետին ուղղված նամակը, ինչից հետո դադարեցրին բոցոքի ակցիան։
Նշենք, որ Սփյուռքի նախարարության աշխատակիցները ևս միացել են Մշակույթի նախարարության աշխատակիցների բողոքի ակցիային և չնայած կառավարության աշխատակցի ներկայանալուն, այնուամենայնիվ, Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները շարունակում իրենց ակցիան։