Թալանչիներն իրավունք չունեն Մասիսում վերադառնալ իշխանության. Դավիթ Համբարձումյան


Թալանչիներն իրավունք չունեն Մասիսում վերադառնալ իշխանության. Դավիթ Համբարձումյան
Նոյեմբեր 28 22:39 2026

«Թալանչիներն իրավունք չունեն Մասիսում վերադառնալ իշխանության։ Իմացեք, ժողովուրդ, այ քաղաքը թալանողներն իրավունք չունեն վերադառնալ իշխանության»,-այսօր թիմակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Մասիսի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու, «Կառուցող» դաշինքի ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Համբարձումյանը այսօր թիմակիցների հետ հանդիպմանը։

Նա նշել է, որ բոլորը շատ լավ գիտեն, թե տարիներ շարունակ ոնց են թալանել համայնքն ու դրա կազմի մեջ մտնող գյուղերը։

«Այն համերաշխության մթնոլորը, որ ձեզ հետ ստեղծել եմ Մասիս  համայնքում, բոլորս պարտավոր ենք պահել։ Այն գյուղապետերը, որ գողացել են մեր երեխաների ապագան, թալանչիները, իրավունք չունեն վերադառնան իշխանության․ Մասիսիում պետք է իշխանության լինի ժողովուրդը՝ Մասիսի արդար, համերաշխ ժողովուրդը»,-ասել է նա՝ նշելով, որ իր հետ որևէ բան չի եղել, ինքը շատ հանգիստ կկրի ազատազրկումը, բայց թող բոլորն իմանան՝ ապօրինի որոշում կայացրած մարդիկ պետք է պատասխան տան։

Նա նշել է, որ հանցանք չի գործել, իրեն դատապարտել են չարածի համար։

«Հաշվի չառնելով իմ չորս անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են քաղաքական նպատակներով, և դրան նպաստել են մանր-մունր թալանչիները։ Այդ մարդկանց, թույլ չտաք գան իշխանության․ Ես ձեզ բոլորիդ հորդորում եմ մաքսիմալ աշխատանք կատարել, գնալ մինչև վերջ․ Ես Մասիս համայնքի ժողովրդի հաղթանակը տեսնելու եմ դեկտեմբերի 13-ին»,-ասել է նա։