Մասիսում ՔՊ-ական թեկնածուին մտցրել են մի խաղի մեջ, որտեղ բոլոր առումներով արդեն պարտվել են․ Աբրահամյան


Մասիսում ՔՊ-ական թեկնածուին մտցրել են մի խաղի մեջ, որտեղ բոլոր առումներով արդեն պարտվել են․ Աբրահամյան
Նոյեմբեր 28 21:22 2026

Մասիսում ՏԻՄ ընտրություններին ընդդիմության հաղթանական անխուսափելի է, իսկ ՔՊ-ի դավադրությունը՝ տապալված, նշում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը․

«Ամենազավեշտալին Մասիսի ընտրությունների վերաբերյալ ՔՊ վերնախավի մեկնաբանություններն են: Անլրջությունը, անհեթեթությունն ու անամոթությունն անկյունում լուռ ծխում են:

Ակնհայտ տապալված պարտիայի պայմաններում բացարձակ հաղթանակ ունեցող դաշինքի առաջին համարին ապօրինի բանտ են ուղարկում ու մեծ-մեծ խոսում, հոխորտում:

Բայց այս պատմության մեջ ամենավատ դերը վերապահված է ՔՊ-ական թեկնածուին, որովհետև նրան մտցրել են մի խաղի մեջ, որտեղ բոլոր առումներով արդեն պարտվել է, ընդ որում՝ քաղաքական գործոնը ամենավերջին տեղում է:

Բանական մարդը այս խաղի մեջ չէր մտնի՝ գիտակցելով, որ նիկոլական իշխանությունը գնում է անարդար, անբարոյական ու գարշելի քայլի, իսկ դա մասիսցին ոչ միայն չի ներելու, այլ այդ խարանը դաջելու է պատասխանատուների ճակատին:

Ինչևէ: Մի կողմում սկզբունքային տղա է՝ Դավիթ Համբարձումյանը, մյուս կողմում՝ բռնապետական ռեժիմը՝ իր բռնաճնշումների ողջ համակարգով: Բայց մեկ է՝ ընդդիմության հաղթանակն անխուսափելի է, իշխանության դավադրությունը՝ տապալված»: