Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ցույց են անում (լուսանկար)


Մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ցույց են անում (լուսանկար)
Դեկտեմբեր 21 10:37 2018

Մշակույթի նախարարության աշխատակիցներն այս պահին նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են սկսկել: Նրանք մտադիր են գործադուլ անել, քանի դեռ իրենց պահանջը չի կատարվել: Հավաքվածները բողոքում են, որ Կառավարությունը որոշել է լուծարել Մշակույթի նախարարությունը՝ 

«Մենք գործադուլ ենք սկսում այսօրվանից: Եթե պարոն վարչապետը չի ուզում գա մեզ տեսնելու, մենք այդքան հպարտ չենք, ինքներս կգնանք իրեն տեսնելու՝ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում»,-ասացին բողոքավորները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը կկրճատվի:

 Կլուծարվի նաև Սփյուռքի  նախարարությունը և մի քանի այլ նախարարություններ: