ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՎԱՐՉԱՊԵՏ
ՆԻԿՈԼՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀԱՅՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ
ՎԱԼԵՐԻՕՍԻՊՅԱՆԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԴԱՏԱԽԱԶ
ԱՐԹՈՒՐԴԱՎԹՅԱՆ
ՎլադիմիրԲեջանյանից
Ա․Տիգրանյան 53 շ․ 49 բն․
Հեռ․ 099245090
Բաց նամակ
Հարգելի պարոնայք այս պահինդիմում եմ ձեզ, քանզի հավատում եմ, որ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն և այդ հեղափոխությունը շարունակվում է վերջնական հաղթանակին հասնելու համար։
Սակայն այս գրության մեջ չեմ ուզում մանրանալ մի շարք դետալների վրա և գտնում եմ նպատակահարմար փաստերը ներկայացնեմ ձեզ։ Նախնական փաստերն են, որը ես ներկայացրել եմ 6-րդ վարչություն, վրաչության պետ Ա․ Այվազյանին 03․11․2018․ թ․-ի դիմումիս մեջ բարձրաձայն ել եմ հանցագործության մասին իմ ունեցած տվյալները։ Համոզված լինելով հանդերձ, որ 6-րդ վարչությունը ընդամենը 1-2 օրվա ընթացքում կարող է նշանակվել մեկ տեսազննություն, մասնակից դարձնելով ինձ, ինչպես նաև փորձագետներին, որոնք տվել են եզրակացություն և այդ փորձագետները տեղում եղած փաստերի առկայության ազդեցության տակ, կընդունեն իրենց կողմից տրված կեղծ եզրակացության հանգամանքենրը և կտան եզրակացություն վերջնական, որ սեյսմիկ կարը ապահոված չէ։
Ես այս դիմումը հղել եմ 6-րդ վարչություն և ոչ թե Կենտրոնի ոստիկանություն, միայն այն պատճառով, որ եզրակացություն տվողների հովանավորները և այսօրվա պաշտպանները հանդիսանում են բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքական գործիչներ (դրանք են ԴԱՀԿ ծառայության պետ Հ․ հակոբյանը, որը հանդիսանում է ԲՀԿ անդամ, Մուլտի Գրուպն իր ամբողջ կազմով հանդերձ և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ղուլարյանը, որը հանդես է գալիս, որպես իջևանցի և հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի հետ ունի արյունակցական կապ)։
Վերը նշված ցանկությունը, որ կեղծիքը կբացահայտվի մնաց երազանք։ 6-րդ վարչության պետը վախենալով, որ հետագայում կունենա պրոբլեմներ Մուլտի Գրուպի ինչպես նաև ԴԱՀԿ պետի հետ, նա՝ փաթեթը, որը ես ներկայացրել էի, դարձրեց ֆուտբոլի գնդակ ոտքի մեկ հարվածով ուղղարկեց քաղաքի վարչություն, անմիջապես քաղաքի վարչությունը ընդօրինակելով 6-րդ վարչության աշխատողների աշխատելաոճին ձեռքի մեկ շարժումով հեռացրեց իրենից և ուղղարկեց Կենտրոնի ոստիկանություն։
Հաշվի առնելով այնհանգամանքը, որ Կենտրոնի ոստիկանությունը էլ չուներ օղակ ավելի ցածր ուղղարկելու ստիպված գործը տալիս է հետքննչական բաժին։
Համոզած եմ, որ ոստիկանությունը ուներ նախնական պայմանավորվածություն Դատախազության հետ, որ սահմանված ժամկետում, ինչպես ասում են իրենք գործը կկարճեն՝ անունը դնելով հանցակազմի բացակայություն։ Այդ ամբողջ ժամանակահատվածում, երբ ես դիմել եմ 6-րդ վարչություն, մինչև գործի այսպես կոչված կարճման օրը, ես գտնվել եմ հիվանդանոցում, որը կարող եմ փաստել անհրաժեշտության դեպքում։
Հետաքննիչն ինձ զանգահարել է, հեռախոսով որպեսզի գնամ գրեմ երկու նախադասություն, սակայն ես պատասխանել եմ, որ ես լավ չեմ զգում, սակայն հույս ունեմ, որ երկու երեք օրից ամենայն հավանականությամբ դուրս կգրվեմ հիվանդանոցից և կտամ ձեզ ինչպես բացատրություն այնպես էլ ցուցմունք։ Այդ խոսակցությունը տեղի է ունեցել 19․11․2018թ․-ին․ որը կարելի է ստուգել վերծանումով։ Ամեն դեպքում հաջորդ օրը ես ներկայացնում եմ ոստիկանություն իմ վստահված անձի միջոցով երկու փաստաթուղթ, առաջինը դա մեկ այլլ փորձագետի եզրակացություն է, որը հայտնում է սեյսմիկ կարը ապահովված չէ, և երկրորդը փաստաբանի առկայությունը 17․10․2018թ․-ի «ՔՓԾԿ» ԲԲԸ-ի եզրակացության վերաբերյալ, այս երկու փաստաթղթերը ներկայացրել եմ հետքննչականի պետ Ա․Թազարյանին, որի կարդալուց հետո հույս ունեի, որ կընդունի այդ փաստաթղթերը, բայց չընդունեց, քանզի այդ պահի դրությամբ չկար որոշում կարճման վերաբերյալ, նա ինձ ուղղորդեց տանեմ հանձնեմ քարտուղարություն, որն էլ ես կատարեցի, դրանից հետո մե ժամ չանցած ինձ հանձնեց կարճման որոշումը։ Կարճման որոշումը հանձնելուց հետո, իմ հարցին, որ ես բերել եմ փորձագետի եզրակացությունը, որտեղ նշված է, որ սեյսմիկ կարը ապահովվախ չէ և պահանջում եմ փորձաքննություն, քանի որ գոյություն ունի բացահայտ տարբեր եզրակացություններ և պետք է կատարվեր կրկնակի փորձաքննություն, սակայն նա պատասխանեց դեռ ինձ չի հասել եզրակացությունը և չգիտեմ ինչի մասին է խոսքը։
Այսպիսով ձեր ենթակաները տվյալ պարագայում 6-րդ վարչության պետ Ա․Այվազյանը իմ բողոքը, որի մեջ ընդգրկված էր 70 էջանոց փաթեթ, ուղղարկեց մինչև ստորին կետը և նախօրոք ամենայն հավանականությամբ պայմանավորվեցին, որպեսզի վերջին կետում մերժեն և այդ թղթերը սարքեն մակուլատուրա, այս պահի դրությամբ դա իրենց հաջողվել է։ Այս քայլերը նրանք կատարել են բոլորով հավատակով այն շրջանառվող լուրերին, որ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ «ախպերություն» է հաստատել Գագիկ Ծառուկյանի հետ, ես բնականաբար դրան չեմ հավատում, իսկ իրենք սկսել են վախենալ Գագիկ Ծառուկյանից, այդ նույն մարդիկ բացարձակապես չեն վախենում երկրում գոյություն ունեցող օրենքներից (պաշտոնական դիրքի չարաշահում, հանցագործության վերաբերյալ ունեցած ինֆորմացիայի պարտակում և հովանավորություն), դրանց համար հիմք է հանդիսացել նախկին իշխանությունների ժամանակ նույնատիպ գործողությունները կատարելու համար աբպատիժ մնալը և համոզված եմ, որ նույնը այսօր կրկնելով միևնույն է կմանն անպատիժ, նման գործողությունները կհանգեցնեն իմ ինչպես նաը ժողովրդի հավատը հեղափոխության նկատմամբ, հավաստիացնում եմ ձեզ, որ ես անձամբ հավատում եմ հեղափոխությանը, Աստված մի արասցե կորցնեմ հավատս, ինձ կմնա մի քայլ ցուցադրաբար արտագաղթել Հայաստանից։
Այս գրությանը կից ձեզ եմ ներկայցնում 6-րդ վարչության դիմաց ամբողջ փաթեթը, ինչպես նաև այս ժամանակահատվածում տված դիմումներս կից փաստաթղթերի հետ միասին, որոնք ներկայացրել եմ 21․11․2018 թ․-ին Կենտրոն ոստիկանություն և 22․11․2018թ․ Կենտրոն և Նորք Մարաշ դատախազություն կից գրություններով հանդերձ և ԴԱՀԿ-ին գրված դիմումների պատժեներրը։
Խնդրում եմ հետևողական լինեք այս բավականին լուրջ հարցին, պահանջեք որպեսզի կատարեն տեղազննություն, ինչպես նաև փորձաքննություն պարզելու համար, թե որ փորձագետն է տվել ճիշտ եզրակացություն, սխալ տվածին պատժել օրենքով, իսկ ես մասնակից դառնալով այդ փորձաքննությանը, եթե պարզվի, որ զրպարտել եմ, որևէ մեկին կրկին անգամ խնդրում եմ ձեզ օրենքի ամենախիստ մեթոդներով պատժեք ինձ։
Կանխավ շնորհակալություն
Դիմող՝ Վ Բեջանյան
22․11․18