Տարօրինակ դեպք է գրանցվել «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի 4-րդ մասնաճյուղում. խորհրդավոր մարդը ԱԱԾ աշխատակցի անվան տակ հետաքրքրվել է բանկում առկա գումարի չափով։
Դեպքի մասին ահազանգել է մասնաճյուղի կառավարիչը, ըստ որի՝ ժ.16.30-ի սահմաններում մասնաճյուղ է մտել մի տղամարդ, ներկայացել որպես ԱԱԾ աշխատակից և ստուգումներ իրականացնելու պատրվակով կառավարչից տեղեկացել բանկի գումարների չափի մասին, ապա իմանալով, որ գումարն ինկասացվել է, հեռացել է։
Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։