ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հաստատել է, որ Շերեմետեւո օդանավակայանում մահացած տղամարդը ՀՀ քաղաքացի է


ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հաստատել է, որ Շերեմետեւո օդանավակայանում մահացած տղամարդը ՀՀ քաղաքացի է
Նոյեմբեր 21 12:11 2018

ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հաստատում է տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած պատահարի արդյունքում մահացած Եփրեմյան Ա. Գ.-ն (1993 թ. ծնված), Հայաստանի քաղաքացի էր:

Facebook-ում դեսպանատան էջում հաղորդվում է, որ ինքնությունը հաստատվել է քաղաքացուն Հայաստան վերադարձի համար տրամադրված վկայականով:

«ՌԴ ՔԿ-ից դիվանագիտական ներկայացուցչությանը տեղեկացրել են, որ միջադեպի բոլոր հանգամանքներն ու պատճառները պարզելու համար  քննչական գործողությունները շարունակվում են:

Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ: Լրացուցիչ տեղեկությունները կտրամադրվեն ավելի ուշ», - նշել է դեսպանատունը: