SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 18-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 35-ամյա Արուսյակ Ջուլհակյանը և հայտնել, որ նույն օրը, երեկոյան 5 րոպեի տարբերությամբ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում անհայտ անձը իր պայուսակի միջից գողացել է իր անձնագիրը, սոցիալական քարտը, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամի մանդատը, ինչպես նաև Michael Kors արտադրության թանկարժեք ժամացուցյը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ջուլհակյանը Երևանի ավագանու անդամ է։