Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որում արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ է․
«Ես մեկնում եմ Սարատով՝ միջգերատեսչական համաձայնագրի ստորագրման Ռոսպոտրեբնադզորի հետ, որի շրջանակներում մեր երկրին համակողմանի աջակցություն կցուցաբերվի վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հարցում, իսկ պարոն Մնացականյանը՝ Եվրոպայի Խորհուրդ, Ստրասբուրգ։
Մի տխրեք, մինչև հետ գանք»։