Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական տեխնիկան բերվել է ձմեռային շահագործման վիճակի


Հայաստանում ռուսական ռազմաբազայի ռազմական տեխնիկան բերվել է ձմեռային շահագործման վիճակի
Նոյեմբեր 14 23:22 2018

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի զինամթերքը, ռազմական տեխնիկան և մարտավարական ավիացիան բերվել է ձմեռային շահագործման ռեժիմի: Այս մասին ասված է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: 

«Զորամիավորման տեխնիկայի սպասարկման համար ստեղծված են ավելի քան 50 մասնագիտացված վայրեր և սպասարկման կետեր: Սպասարկման ու վերանորոգման աշխատանքները իրականացվում են ավիացիոն տեխնիկայի պահպանման վայրերում, մարտական մեքենաների կայանման վայրերում, ստորաբաժանումների տեղակայման վայրերում, ինչպես նաև բարձրլեռնային «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում»,-փոխանցում է մամուլի ծառայությունը:

Հաղորդագրությունում ասված է, որ գործողություններին ներգրավված են ռազմաբազայի մոտ 1000 զինվորականներ, ճարտարագետներ, տեխնիկներ և շուրջ 2 հազար միավոր մարտական ու ավիացիոն տեխնիկա: Գործողությունների ավարտից հետո համալիր հանձնաժողովը կատարված աշխատանքների ատեստավորում կիրականացնի: